• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի վիետնամերեն հրատարակության պաշտոնական շնորհանդեսը։

09 դեկտեմբերի, 2023
Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի վիետնամերեն հրատարակության պաշտոնական շնորհանդեսը։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ դեկտեմբերի 9-ին Հանոյի Գրքի փողոցում տեղի ունեցավ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի վիետնամերեն հրատարակության պաշտոնական շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր Վիետնամում ՀՀ դեսպանության կողմից՝ Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և Հանոյում ՀՀ դեսպանության բացման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
«Ռանչպարների կանչը» վեպի վիետնամերեն հրատարակության պաշտոնական շնորհանդեսին բացման ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը։ Դեսպան Կաժոյանն իր ելույթում ներկայացրեց Խաչիկ Դաշտենցի կենսագրական տվյլաներն, ինչպես նաև հակիրճ պատմական ակնարկ կատարեց վեպում նկարագրվող իրադարձություններին և գլխավոր հերոսների կյանքերին ու ճակատագրերին։
Դեսպան Կաժոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանն՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և ֆինանսավորման համար, թարգմանիչների խմբին՝ Նգուեն Վան Չիենին, Նգուեն Նգոկ Հոնգին, Լը Դոք Մոնին և Չան Բիչ Թհոյին՝ իրենց կատարած հսկայական և բարձրորակ աշխատանքի, գրքի վիետնամերեն հրատարակության խմբագիր տիկին Սոնգ Դային՝ խմբագրման և դեսպանության բոլոր ուղղումներն իրականացնելու, ինչպես նաև դեսպանի օգնական Նգույեն Թան Թամին՝ վիետնամերեն տեքստի վրա վերջնական աշխատանքի համար։
ՀՀ դեսպանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց Խաչիկ Դաշտենցի դուստր՝ Անահիտ Դաշտենց-Թյուրաբյանին, առանց ում լիակատար աջակցության անհնար կլիներ այս կարևոր մեծածավալ աշխատանքի իրականացումը։
Այնուհետև ելույթներով հանդես եկան նաև գրքի թարգմանիչներ պարոն Նգույեն Վան Չիենը, պարոն Նգույեն Նյոկ Հունգը, պարոն Լե Դըք Մանը և տիկին Չան Բիչ Թհուն, Van Hoc հրատարակչության տնօրեն տիկին Նգո Թհու Ֆուոնգը և գրական քննադատ պարոն Նգույեն Հոայ Նամը։
Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձան վեպում ներկայացված հայ ժողովրդի ազատագրական պայքարը՝ զուգահեռներ անցկացնելով վիետնամի ժողովրդի ազատագրական պայքարի հետ և նշելով բազմաթիվ ընդհանրություններ։ Բանախոսները նաև ընդգծեցին, որ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ պատմվածքներ, առասպելներ, հեքիաթներ, բանաստեղծություններ ու երգեր՝ այդպիսով վիպասքը դարձնելով հայոց գրականության ու Ժողովրդական բանահյուսության գագաթնակետերից մեկը։
Գրական քննադատ, գրականագետ Նգույեն Հոայ Նամն իր ելույթում մանրամասն վերլուծելով «Ռանչպարների կանչը», զուգահեռներ անցկացրեց համաշխարհային գրականության գլուխգործոցների հետ ու իր նշանակությամբ այն դասեց համաշխարհային գրականության այնպիսի ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն» և «Խաղաղ Դոն» վեպերը։
Van Hoc («Գրականություն») հրատարակչության տնօրեն տիկին Նգո Թհու Ֆուոնգը ներկայացրեց հրատարակչության աշխատակիցների մանրակրկիտ աշխատանքը, ինչպես նաև անդրադարձավ դժվարություններին, որոնք իրենք հանդիպել են գրքի խմբագրման ու վերջնական տարբերակը տպագրության նախապատրաստման ընթացքում։
Վիետնամի Գրողների միության արտաքին կապերի վարչության փոխտնօրեն պարոն Հըու Վիետը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ վեպի հերոսների կյանքից և հայ ազատագրական պայքարի ընթացքում, Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում։ Նա նաև ընդգծեց հայ և վիետնամցի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարների ընդհանրությունները, որոնց՝ իրենց գրական-գեղարվեստական ստեղծագործություններում անդրադարձել են թե՛ հայ և թե՛ վիետնամցի գրողներն ու բանաստեղծները։
«Ռանչպարների կանչը» վեպի վիետնամերեն հրատարակության պաշտոնական շնորհանդեսին ներկա էին ՎՍՀ արտաքին գործերի և մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարությունների, ՎՍՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Գեննադի Բեզդետկոն՝ տիկնոջ հետ, Վիետնամի գրողների միության արտաքին կապերի վարչության ներկայացուցիչները, Վիետնամի բարեկամության միության կազմակերպության, Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահության անդամներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները, Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ, վիետնամցի հայտնի բանաստեղծ ու թարգմանիչ Նգույեն Չի Հոան, բանաստեղծ Լուոնգ Նյոկ Անը, գրող և բանաստեղծ Դաո Քուոկ Վինը, բանաստեղծ Ֆան Հոանգը, Վիետնամի գրողների միության «Գրականություն» թերթի խմբագիր Թհան Բինը և այլ հյուրեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: